Հանդիպում ԿԸՀ-ի էթնիկ փոքրամասնությունների հիմնախնդիրներով աշխատող խմբի ներկայացուցիչների հետ
2024 թվականի հոկտեմբերի 8-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին և Ժողովրդական պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամները հանդիպեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի և ԿԸՀ-ի էթնիկ փոքրամասնությունների հարցերով զբաղվող խմբի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը Ժողովրդական պաշտպանը խոսեց էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների քաղաքացիական և քաղաքական գործունեության մեջ ներգրավվածության, ընտրություններին հավասար մասնակցության կարևորության և ազգային փոքրամասնությունների իրազեկման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին։
Ժողովրդական պաշտպանը և Ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամները ծանոթացան ԿԸՀ-ի կողմից էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված մարզերում ընտրողների համար իրականացվող ծրագրերին, ինչպես նաև ընտրությունների արդիականացման, էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառման և դրանց արդիականացման մանրամասներին։