Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների կառավարման վարչություն
Վարչությունը Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի վարչակազմի առաջին կառուցվածքային ստորաբաժանումն է: Իր գործառույթներն իրականացնելիս՝ վարչությունը գործում է Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անունից: Վարչությունը հաշվետու է Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանին, որը իրականացնում է դրա նկատմամբ պաշտոնական վերահսկողություն՝ օրենքով սահմանված կանոններին համապատասխան: Վարչության նպատակն է ընդլայնել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նկատմամբ իրազեկությունը, գործարար համբավը և վստահությունը: Ինչպես նաեւ հասարակության և Մարդու իրավունքների պաշտպանի վարչակազմի միջեւ արդյունավետ հաղորդակցության ապահովումը:
Վարչության գործառույթներն են.
- Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի/Մարդու իրավունքների պաշտպանի վարչակազմի աշխատակիցների և զանգվածային լրատվության միջոցներն միջև արդյունավետ հաղորդակցության ապահովում.
- Տեղեկատվական քաղաքականության մշակում և Մարդու իրավունքների պաշտպանին/Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալին ներկայացում,
- Մամլո ասուլիսների և ճեպազրույցների կազմակերպում, դրանց մասնակցելու լրագրողներին հրավիրելը և համապատասխան նյութերի տրամադրում;
- Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի վարչակազմի աշխատանքին վերաբերող տեղեկատվությունը ժամանակին և համապատասխան ձևով տրամադրել հասարակությանը/շահագրգիռ կողմերին (շարունակական աշխատելով այդ ձևերի ճշգրտման վրա),
- Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի կամ Մարդու իրավունքների պաշտպանի վարչակազմի այլ աշխատակիցների զանգվածային լրատվության միջոցներում ելույթների ձայնագրում և արխիվացում,
- Զանգվածային լրատվության միջոցների ամենօրյա մոնիթորինգ և հետաքրքիր տեղեկատվության տարածում Մարդու իրավունքների պաշտպանի վարչակազմի ներքին ցանցում,
- Պատրաստել զանգվածային լրատվության միջոցների մամլո հաղորդագրությունները և տարածել տարբեր կառավարական և ոչ կառավարական տեղական և միջազգային կազմակերպություններին,
- Մարդու իրավունքների պաշտպանի կայքում ժամանակին հրապարակել տեղեկատվությունը,
- Սոցիալական մեդիայի կառավարում, տեղեկատվության (տեքստերի, տեսանյութերի, լուսանկարների, ինֆոգրաֆիկայի, հարցումների և այլնի) սոցիալական ցանցերի ձեւաչափին համապատասխան ձեվով մշակում և տեղադրում,
- Համապատասխան արձագանքել սոցիալական ցանցերով քաղաքացիներից ստացված հաղորդագրություններին, այդ թվում' վերաբերվող Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը,
- Մարդու իրավունքների պաշտպանի վարչակազմի միջոցառումների կազմակերպում, հրավիրված անձանց սահմանում և հրավիրում և միջոցառումների հաջող իրականացման նպատակով՝ բոլոր համապատասխան ստորաբաժանումների գործունեության համակարգում.
- Պետական մարմինների, ոչ պետական սեկտորի, լրատվամիջոցների, միջազգային կազմակերպությունների (ներառյալ թեմատիկ խմբերի) ներկայացուցիչների կոնտակտային տվյալների բազայի ստեղծում և անընդհատ թարմացում;
- Մարդու իրավունքների պաշտպանի համար Վրաստանի ողջ տարածքում հանրային հանդիպումների, հանրային դասախոսությունների/հանրահավաքների կազմակերպում;
- Լրագրողների հետ շփում սոցիալական ցանցերում կամ ոչ ֆորմալ պայմաններում` Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող կամ ծրագրված գործունեության վերաբերյալ ժամանակին տեղեկատվություն տրամադրելու նպատակով,
- Հասարակության և լրատվության հետ կապերի համար ուղեցույցների հաստատում (զգեստ, պատկերացում, սոցիալական ցանցեր այլն)
- Մարդու իրավունքների պաշտպանի/Մարդու իրավունքների պաշտպանի վարչակազմի գործունեությունը ստեղծագործական եղանակներով ներկայացնել լայն հասարակությանը,
- Իրականացվող գործունեության և միջոցառումների արդյունավետության գնահատում և դրանցում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության գնահատում,
- Ստորաբաժանման գործունեության առանձնահատկություններից բխող այլ գործառույթների իրականացում: