- Ապահովում է գրասենյակին պատկանող նյութական արժեքների կենտրոնացված հաշվառումը,
- Վերահսկում է աշխատակազմի հաշվեկշռում առկա նյութական արժեքների պահպանությունը;
- Ապահովում է Գրասենյակի ֆինանսական տնտեսության ճշգրիտ կառավարում և մանրամասն վերլուծություն, առկա թերությունների վերացման համար համապատասխան առաջարկությունների պատրաստում,
- վերահսկում է Գրասենյակի ֆինանսական և նյութական ակտիվների և պասիվների հաշվառումը և հաշվետվությունը, եռամսյակային և տարեկան հաշվետվությունների վերլուծությունը և վերանայումը, առկա թերությունների վերացման վերաբերյալ առաջարկների մշակում.
- Ճշտում է տարվա ընթացքում Գրասենյակի կողմից գնվելիք ապրանքների քանակը,
- Ղեկավարում է մրցույթի հայտարարման ընթացակարգը և համագործակցում է մրցութային հանձնաժողովների հետ.
- Պատրաստում է մրցույթի փաստաթղթերը, մրցութային պայմանագրերը մրցույթում շահած իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ և դրանք ներկայացնում է Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալին, ստուգում է մրցութային պայմանագրի կատարումը,
- Իրականացնում է հաշվապահական հաշվառման գործող համակարգի տեխնիկական և մեթոդական կատարելագործման ժամանակակից ստանդարտների համապատասխան միջոցառումներ,
- Սահմանում է կառավարման բյուջեի նախագիծը,
- Վերահսկում է Գրասենյակի բյուջեի ծախսային մասը, կազմում է եռամսյակային և տարեկան ֆինանսական և վիճակագրական հաշվետվություններ,