Վարչության մասին

Վարչությունը՝ Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առաջին կառուցվածքային ստորաբաժանումն է, որը` իր գործառույթների իրականացման ընթացքում գործում է Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անունից: Վարչությունը հաշվետու է Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի և Մարդու իրավունքների պաշտպանի առաջին տեղակալի առջև, որոնք սահմանված կարգով իրականացնում են նրա նկատմամբ պաշտոնական վերահսկողություն: Վարչության նպատակն է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությունը համապատասխանեցնել օրենսդրությանը, կառավարել մարդկային ռեսուրսները, զարգացնել, գտնել գրասենյակին մոտիվացված, որակավորված և արժանի անձնակազմ:

Բաժնիգործառույթներնեն.

  • Իրավական/իրավաբանական հարցերով խորհրդատվություն Մարդու իրավունքների պաշտպանին, տեղակալներին և գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումներին
  • * Մարդու իրավունքների պաշտպանի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցչություն ընդհանուր իրավասության դատարաններում և վարչական մարմիններում,
  • Միջգերատեսչական ակտերի (կանոնակարգերի, ներքին կանոնակարգերի, կազմակերպչական կարգադրությունների), անհատական ​​վարչական-իրավական ակտերի և իրավական փաստաթղթերի մշակում,
  • Գրասենյակում մշակված փաստաթղթերի իրավական ուսումնասիրըմ/հաստատում, բացառությամբ «Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրգանական օրենքի 14-րդ և 21-րդ հոդվածներով նախատեսված փաստաթղթերի,
  • Գրասենյակի ներկայացուցչությաննպատակով՝հայտարարությունների, հայցադիմումների, դատական գործընթացների, հակընդդեմ հայցերի, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների և հակընդդեմ հայցերի, բողոքների և մասնավոր բողոքների, Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված այլ արբիտրաժային կամ դատավարական ընթացակարգային փաստաթղթերի պատրաստում,
  • Գրասենյակի մասնակցությամբ անցկացվող առանձին վեճերի վերլուծության նախապատրաստման ապահովում,
  • Դատական վեճերի գրանցում և միասնական տեղեկատվական բանկի ստեղծում,
  • Մարդու իրավունքների պաշտպանի իրավական պահանջը չկատարելու վերաբերյալ դեպքերի ուսումնասիրություն,
  • Գրասենյակի աշխատակիցների աշխատանքային գործունեության վերաբերյալ՝ գրասենյակում ստացված բողոքների դիտարկում,
  • Մարդկային ռեսուրսների կառավարման և զարգացման քաղաքականության և ռազմավարության սահմանում և դրանց իրականացման ապահովում,
  • Մարդկային ռեսուրսների կառավարման մեթոդաբանության ստեղծում և զարգացում;
  • Մարդկային ռեսուրսների ներգրավում, անձնակազմի հավաքագրում և/կամ մրցույթների կազմակերպում, ինչպես նաև նշանակումների, ծառայողական տեղաշարժերի, պաշտոնանկությունների, խրախուսանքների և կարգապահական պատասխանատվության միջոցների նշանակում, արձակուրդի և գործուղումների արձակման հրամանների նախագծերի պատրաստում և աշխատանքային պայմանագրերի կնքում,
  • Աշխատանքի վերլուծության հիման վրա յուրաքանչյուր պաշտոնի որակավորման պահանջների որոշում, աշխատանքի նկարագրության կազմման գործընթացի համակարգում.
  • Աշխատողների տվյալների բազայի ստեղծում և վարում, ինչպես նաև անձնական գործերի կազմում, մշակում և Վրաստանի օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ներկայացման/գրանցման վերահսկում,
  • Անձնակազմի նախագծերի պատրաստում և դրանց գրանցամատյանի վարում;

* Անձնակազմի կարիերայի աճի, մոտիվացիաի, գնահատման համակարգի ստեղծմումը, ներդրումը և կատարելագործման միջոցառումները ղեկավարությանը ներկայացնելը,

  • Բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման, նրանց մասնագիտական զարգացման, գործնական հմտությունների կատարելագործման համար ստաժավորման համակարգի կազմակերպում, ստաժավորման խնդիրների կազմակերպում և ստաժավորման գործընթացի վերահսկում,
  • Մարդկային ռեսուրսների կառավարման նպատակով՝ համապատասխան տվյալների մշակում, էլեկտրոնային տվյալների բազաների ստեղծում,

* Նախաձեռնել և կազմակերպել մարդկային ռեսուրսների զարգացման համար անհրաժեշտ միջոցառումներ,

  • Վերլուծել աշխատողների գործունեության համապատասխանությունը նրանց վարձատրության համակարգին և ներկայացնել ղեկավարությանը,
  • Աշխատանքային պայմանների հետ կապված աշխատակիցների կողմից բարձրացված հարցերի քննարկում և համապատասխան արձագանք,
  • Աշխատակիցների գործունեության գնահատման ժամանակակից համակարգի ներդրում և գնահատման գործընթացի մոնիթորինգ, ինչպես նաև աշխատակիցների մասնագիտական զարգացման պլանավորում/կազմակերպում, և այդ նպատակով հայթայթել համապատասխան ռեսուրսներ,
  • Թիմային աշխատանքի և աշխատակիցների միջև ոչ ֆորմալ հարաբերությունների զարգացման միջոցառումների կազմակերպում,
  • Իրավասությունների շրջանակներում՝ վերանայել նամակագրությունը և պատրաստել պատասխաններ,
  • Մշակել կառուցվածքային, կադրային, նորմատիվային կամ տեխնիկական բնույթի հատուկ առաջարկներ և դրանք ներկայացնել ղեկավարությանը,
  • Գրասենյակի աշխատողների առողջության ապահովագրությանը վերաբերող հարցերի լուծման ապահովում,
  • Աշխատանքային ժամանակի հաշվառման աղյուսակի պատրաստում և կառավարում;
  • Մարդկային ռեսուրսների կառավարման էլեկտրոնային ծրագրի կառավարում/ղեկավարում,
  • Վարչության գործունեության առանձնահատկություններից բխող այլ գործառույթների իրականացում:
Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)