Կանխարգելման ազգային մեխանիզմի վերաբերյալ

Վարչությանպետ՝ՆիկաԿվարացխելիա

Վարչությանպետիտեղակալ՝ԴանիելՄգելիաշվիլի

Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի լրացուցիչ արձանագրություն

Արձանագրության նպատակն է սահմանել անկախ միջազգային և ազգային մարմինների կողմից պարբերաբար այցելություններ կատարել` կալանավայրերում խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի այլ տեսակների կանխարգելման նպատակով

Արձանագրության համաձայն՝ խոշտանգումների դեմ կոմիտեի հետ ստեղծվում է Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման հանձնաժովող (այսուհետ՝ Կանխարգելման հանձնաժովող)՝ սույն արձանագրությամբ նախատեսված գործառույթները կատարելու նպատակով:

Կանխարգելման հանձնաժողովը իր գործունեությունն իրականացնում է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության շրջանակներում` սույն կանոնադրության մեջ նշված նպատակների և սկզբունքների, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության կողմից ազատությունից զրկված անձանց վերաբերյալ ընդունված այլ նորմերի համաձայն:

Իր գործունեության մեջ Կանխարգելման հանձնաժողովը նաև առաջնորդվում է գաղտնիության, անկողմնակալության, խտրականության բացակայության, բազմակողմանիության և օբյեկտիվության սկզբունքներով:

Կանխարգելման հանձնաժողովը և Կողմերը համագործակցում են սույն Արձանագրության իրականացման գործում:

Կողմերից յուրաքանչյուրը տեղական մակարդակով ստեղծում, նշանակում կամ գործողության մեջ է դնում մեկ կամ մի քանի մարմինների՝ խոշտանգումի և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի կանխարգելման համար (այսուհետ՝ Ազգային կանխարգելման մեխանիզմ)։

Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Ազգային կանխարգելման մեխանիզմ

Համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Վրաստանի օրգանական օրենքում 2009 թվականի հուլիսի 16-ին կատարված փոփոխությունների` Մարդու իրավունքների պաշտպանը կատարում է Ազգային կանխարգելման մեխանիզմի գործառույթները, որոնք նախատեսված են խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի դեմ Միավորված ազգերի կազմակերպության Կոնվենցիայի կամընտիր արձանագրության մեջ:

Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը կամ հատուկ կանխարգելիչ խմբի անդամը վերահսկում են կալանավայրերում, նախնական կալանքի և ազատության սահմանափակման այլ վայրերում գտնվող անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակը:

Ազգային կանխարգելման մեխանիզմի գործառույթներն իրականացնելու նպատակով՝ Վրաստանի Մարդու իրավունքների գրասենյակում ստեղծել է Կանխարգելման և մոնիտորինգի վարչություն, որը պարբերաբար ստուգում է ձերբակալված, կալանավորված կամ ազատության մեջ այլ կերպ սահմանափակված անձանց և դատապարտյալների վիճակըևնրանց հետ վերաբերմունքը՝ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի տեսակներիկանխարգելման նպատակով:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)