Մանդատը

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը սահմանադրական ինստիտուտ է, որը հսկողություն է իրականացնում Վրաստանի տարածքում՝ նրա իրավասության սահմաններում մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանությունը: Այն բացահայտում է մարդու իրավունքների և ազատությունների խախտումները և նպաստում խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը:

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանն իր գործունեության մեջ անկախ է: Նա չի պատկանում որեւէ իշխանության:

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը վերահսկում է.

  • պետական կառավարման մարմինները
  • տեղական ինքնակառավարման մարմինները
  • հանրային հաստատությունները
  • պաշտոնյաներին

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը ուսումնասիրում է մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարման փաստերը՝ ինչպես ստացված դիմումների հիման վրա, այնպես էլ իր իսկ նախաձեռնությամբ:

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը կուսումնասիրի այն դեպքերը, որոնք կապված են.

  • պետական հիմնարկի որոշմանը,
  • դատավարության ընթացքում մարդու իրավունքների և ազատությունների խախտման,
  • Ձերբակալված, կալանավորված կամ այլ կերպ ազատազրկված անձանց իրավունքների խախտման,
  • նորմատիվ ակտերի համապատասխանությունը Վրաստանի Սահմանադրության երկրորդ գլխին,
  • Հանրաքվեն և ընտրությունները կարգավորող նորմերի սահմանադրականությունը և այդ նորմերի հիման վրա անցկացված և որոնք անցկացվելու են ընտրությունների (հանրաքվեի) սահմանադրականությունը։

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանն իրավասու էքննարկել դիմումներ ինչպես Վրաստանի օրենսդրության համաձայն,այնպես էլ միջազգային պայմանագրերովևհամաձայնագրերով երաշխավորված իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ դիմումները, որոնց մասնակից է նաև Վրաստանը

Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու նպատակով, Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը.

  • Վրաստանի խորհրդարան կամ համապատասխան այլ մարմին ներկայացնում է առաջարկություններ և առաջարկներ՝ Վրաստանի օրենսդրության և օրինագծի վերաբերյալ,
  • Մարդու խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու համար՝ առաջարկներ և առաջարկություններ է ուղարկում պետական մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական հաստատություններին և պաշտոնատար անձանց,
  • Դիմում է համապատասխան քննչական մարմիններին' հետաքննություն և/կամ քրեական հետապնդում հարուցելու առաջարկով,
  • Դիմում է համապատասխան մարմիններին՝ կարգապահական կամ վարչական պատասխանատվության կիրառման առաջարկով՝ այն անձանց նկատմամբ, որոնց գործողությունները հանգեցրել են մարդու իրավունքների և ազատությունների խախտումներ,
  • Կատարում է դատարանի ընկերոջ (amicus Curiae) գործառույթը ընդհանուր իրավասության դատարաններում և Վրաստանի սահմանադրական դատարանում,
  • Սահմանադրական դատարան է դիմում սահմանադրական հայցով,
  • Գրավոր դիմում է Վրաստանի նախագահին, վարչապետին, եթե գտնում է, որ մարդու իրավունքների պաշտպանի տրամադրության տակ եղած իրավական պաշտպանության միջոցների պատասխանը անբավարար է,
  • Հատուկ դեպքերում' դիմում է Վրաստանի խորհրդարան՝ խնդրելով ստեղծել ժամանակավոր հետաքննող հանձնաժողով և հարցը քննարկել խորհրդարանի կողմից:

Վրաստանիմարդը իրավունքիպաշտպանը կատարում է խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի ազգային կանխարգելիչ մեխանիզմի ընտրովի արձանագրությամբ նախատեսված գործառույթները:

Այս իրավասության շրջանակներում Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը պարբերաբար վերահսկում է ձերբակալվածների, կալանավորված անձանց կամ ազատությունից զրկված այլ անձանց, ինչպես նաև հոգեբուժարաններում, ծերանոցներում և մանկատներում տեղակայված անձանց վիճակը և նրանց բուժումը:

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի կարևոր գործառույթներից մեկն է՝ իրականացնել կրթական գործունեություն մարդու իրավունքների և ազատությունների բնագավառում: Այն կազմակերպում է մարդու իրավունքների իրազեկման միջոցառումներ և արշավներ, որոնք միավորում են տարբեր թիրախային խմբեր:

2013-ի «Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի մասին» Վրաստանի օրգանական օրենքում փոփոխություններ կատարելու արդյունքում, Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանն իրավասու է առաջադրել Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդին անդամակցության համար 2 թեկնածու և ընտրելու իրավաբանական օգնության խորհրդին 3 թեկնածու:

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին նտրվել է «Ա» կարգավիճակ, ինչը ենթադրում է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը լիարժեք համապատասխանություն ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներին: Դրա արդյունքում, Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարող է մասնակցել Ազգային իրավապաշտպան հաստատությունների աշխատանքին միջազգային և տարածաշրջանային մակարդակներում՝ ձայնի իրավունքով, պաշտոն զբաղեցնել Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների Գլոբալ դաշինքում/ենթահանձնաժողովներում և մասնակցել Մարդու իրավունքների խորհրդի նիստերին:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)