Վարչությանպետ՝ԻրինեՕբոլաձե
Վարչությանպետիտեղակալ՝ՌուսուդանԿոխոձե
Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վարչությունը ստեղծվել է 2015 թվականի հունվարի 15-ին: Մինչ այդ, Վրաստանի Մարդու իրավունքների վարչակազմը ուներ «Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կենտրոն», որը հիմնադրվել էր 2008-ի սեպտեմբերին՝ Լիխտենշտեյնի կառավարության ֆինանսական աջակցությամբ:
Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վարչությունը՝ իր գործառույթները կատարելիս գործում է Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անունից:
Վարչությունը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Վրաստանի Սահմանադրությամբ, համապատասխան միջազգային կոնվենցիաներով և պայմանագրերով, «Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Վրաստանի օրգանական օրենքով, ոլորտը կարգավորող ազգային օրենսդրությամբ, «Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի վարչակազմի կանոնադրությամբ»:
Վարչության հիմնական խնդիրներն են` աջակցել Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանին՝ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համընդհանուր ճանաչված իրավունքների պաշտպանությանը` համաձայն Վրաստանի Սահմանադրության, միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների և նորմերի: Վերահսկել Վրաստանում սահմանափակ կարողություններ ունեցող անձանց «Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի 2006 թ. կոնվենցիայի խթանման, պաշտպանության և իրականացման մոնիթորինգը, Վրաստանում սահմանափակ կարուղություններ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մոնիթորինգ, Ապահովել մշտական կապ և սերտ համագործակցություն պետական և մասնավոր մարմինների / կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք աշխատում են սահմանափակ կարողություններ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ, աջակցել քաղաքացիական իրազեկությունը` սահմանափակ կարողություններ ունեցող անձանց իրավունքները պաշտպանելու նպատակով:
Վերոնշյալ խնդիրները կատարելու համար՝ վարչության գործառույթներն են` ուսումնասիրել Մարդու իրավունքների գրասենյակում ստացված սահմանափակ կարողություններ ունեցող անձանց իրավունքների խախտման հետ կապված դիմումները/բողոքները և պատրաստել համապատասխան եզրակացությունների/առաջարկների/առաջարկությունների նախագծեր։ Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի խթանման և պաշտպանության միջոցառումների իրականացում, ինչպես նաև դրա իրականացումը Վրաստանում։ Ուսումնասիրել և ընդհանրացնել Վրաստանում սահմանափակ կարողություններ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները։ Սահամանափակ կարողություններ ունեցող անձանց շահերի լոբբին` պետական քաղաքականության մշակման գործընթացում։ Վերահսկել Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի կողմից տրված առաջարկությունների գործնական իրականացումը` ըստ իր իրավասության շրջանակներում գտնվող ոլորտների։ Համագործակցություն այլ երկրների նմանատիպ ծառայությունների հետ `նրանց փորձը ուսումնասիրելու նպատակով։ Վրաստանում միջազգային ստանդարտների հաստատման համար համապատասխան առաջարկություններ/առաջարկներ մշակելու համար։ Ակտիվ համագործակցություն լրատվամիջոցների հետ` սահմանափակ կարողություններ ունեցող անձանց իրավունքների հարցով: Կատարել այլ գործառույթներ, որոնք ինքնին բխում են վարչության առանձնահատկություններից: