Վարչությունը Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի վարչակազմի կառուցվածքային ստորաբաժանումն է։
Իր գործառույթներն իրականացնելիս՝ վարչությունը գործում է Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անունից:
Վարչության հիմնական խնդիրներն են.
ա) Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանին աջակցել «Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» Վրաստանի օրենքով իր լիազորությունների իրականացման գործում.
բ) Վրաստանում հավասարության պաշտպանության ոլորտում ազգային և միջազգային ակտերի կատարման մոնիթորինգ,
գ) Խտրականության բոլոր ձեւերի վերացում և ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձին՝ անկախ նրանց ռասան, մաշկի գույնը, լեզուն, սեռը, տարիքը, ազգությունը, ծագումը, ծննդյան վայրը, բնակության վայրը, գույքային կամ սոցիալական վիճակը, կրոնը կամ համոզմունքները, ազգային, էթնիկական կամ սոցիալական պատկանելությունը, մասնագիտությունը, ընտանեկան դրությունը, առողջական վիճակը, հաշմանդամությունը, սեռական կողմնորոշումը, գենդերային ինքնությունն ու ինքնադրսեւորումը, քաղաքական կամ այլ համոզմունքները կամ այլ վարկանիշը, Վրաստանի օրենսդրությամբ սահմանված իրավունքներին հավասար վերաբերմունքի ապահովման խրախուսում,
դ) Հետեւել խտրականության բոլոր ձեվերի վերացմանը:
Վարչության գործառույթներն են.
ա) Հետազոտել Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի վարչակազմի կողմից ստացված հավասարության խախտումներին առնչվող դիմումները/բողոքները և պատրաստել համապատասխան եզրակացությունների/առաջարկների/առաջարկությունների նախագիծ,
բ) իր իրավասության շրջանակներում գտնվող հարցերի վերաբերյալ՝ Սահմանադրական հայցի նախագծի նախապատրաստում,
գ) իր իրավասության շրջանակներում գտնվող հարցերի վերաբերյալ՝ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի համապատասխան մասերի նախագծերի նախապատրաստում,
ե) իր իրավասության շրջանակներում գտնվող հարցերի վերաբերյալ՝ Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի կողմից տրված առաջարկությունների կատարման վերահսկում,
զ) մարդու հավասարության լուսավորչական ոլորտում՝ միջոցառումների պլանավորում և իրականացում.
է) իր իրավասության շրջանակներում գտնվող ոլորտների օրենսդրության և օրենքների նախագծերի վերլուծություն, ինչպես նաեւ նախագծի վերաբերյալ համապատասխան առաջարկների/առաջարկությունների պատրաստում,
ը) այլ գործառույթների կատարում, որոնք ինքնին բխում են վարչության գործունեության առանձնահատկություններից:
Վերոնշյալ լիազորություններն արդյունավետ իրականացնելու նպատակով, 2014 թվականի օգոստոսի 22-ին, N140 հրամանով Ժողովրդական պաշտպանը հիմնել է Հավասարության վարչություն, որի գործառույթը՝ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման գործում Ժողովրդական պաշտպանին օգնելն է:
Հավասարության դեպարտամենտը իր աշխատանքը սկսել է 2014 թվականի նոյեմբերի 20-ին։