Հանդիպում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչների հետ
2024 թվականի օգոստոսի 9-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Վրաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դիդյե Թաղիյուկի և Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի ավագ խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովի հետ։
Հանդիպմանը քննարկվել է Վրաստանում մարդու իրավունքների իրավիճակը, խոսվել է հակախտրական մեխանիզմի ներդրման, ինչպես նաև երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավիճակի մասին։
Ժողովրդական պաշտպանը կարեւորեց ֆեմիցիդների դեպքերի վիճակագրությունը եւ նշեց, որ կանանց սպանությունների դեմ կանխարգելիչ միջոցառումները պետք է ուժեղացվեն։
Խոսվել է օկուպացիոն գծի մերձակայքում ապրող բնակչության կարիքների, սահմանային և անվտանգության մարտահրավերների մասին։
Ներածական հանդիպմանը Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին ընդգծել է հաստատությունների միջև երկարաժամկետ հարաբերությունները և քննարկել հետագա համագործակցության ծրագրերը։