Հանդիպում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ
2024 թվականի մարտի 12-ին, Վրաստանի Ժողովրդական պաշտպանի տեղակալ Իրինե Չիխլաձեն հանդիպել է Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ։
Իրինե Չիխլաձեն Մցխեթայի դաշտային գրասենյակի, մարդկային անվտանգության հարցերով աշխատող խմբի ղեկավարի տեղակալ Էլնա Ալկլևին (Շվեդիա) և միջազգային դիտորդ Ռիչարդ Ռեյտերին (Ավստրիա) ներկայացրել է, Ժողովրդական պաշտպանի գրասենյակի մանդատը, գործունեության առաջնահերթ ոլորտները և առանձնահատկությունները, ինչպես նաև տարածքային գրասենյակների աշխատանքը։
Հանդիպմանը խոսվել է մարդու իրավունքների, հատկապես կանանց իրավունքների պաշտպանության վիճակի մասին, քննարկվել են օկուպացիոն սահմանի մոտ ապրող կանանց առօրյա սպառնալիքները։
Հանդիպումն անցկացվել է Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի շրջանակներում։