Ժողովրդական պաշտպանը Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում ներկայացրել է 2023 թվականի խորհրդարանական զեկույցը
2024 թվականի հունիսի 25-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպանը Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում ներկայացրել է 2023 թվականին Վրաստանում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան զեկույցը։
386 էջանոց զեկույցն ընդգրկում է մարդու իրավունքների պաշտպանության մինչև 30 ոլորտներ և նախանշում է 2023 թվականի միտումները, հիմնական բացահայտումները և առաջարկությունները:
Ներկայացված թեմաներից են՝ կոնֆլիկտներից տուժած բնակչության իրավական վիճակը, կյանքի իրավունքը, խոշտանգումները և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը, արդար դատավարության իրավունքը, անձնական կյանքի գաղտնիությունը, խոսքի ազատությունը, տեղեկատվության, հավաքների և իրավապաշտպանների իրավունքները: Նաև սեփականության իրավունքը, հավատքի և կրոնի ազատությունը, շրջակա միջավայրի պաշտպանության իրավունքը, առողջության իրավունքը, աշխատանքի իրավունքը, սոցիալական ապահովությունը, պատշաճ բնակարանային իրավունքը, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, տարեցների իրավունքները, իրավահավասարության իրավունքը և գենդերային հավասարությունը, ազգային փոքրամասնություններ, տեղահանվածներ, էկոմիգրանտներ, ապաստան հայցողներ և պաշտպանված անձանց միջազգային իրավական կարգավիճակ, մարդու իրավունքների կրթության հարցեր: