Նորություններ

Ժողովրդական պաշտպանը մասնակցել է Ներքին Գործերի նախարարության «Մի խլեք մանկությունը» միջոցառմանը

2023 թվականի հունիսի 1-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին մասնակցել է Ներքին գործերի նախարարության «Մի խլեք մանկությունը» միջոցառմանը։ Միջոցառումն անցկացվել է մանկական ամուսնությունների դեմ տեղեկատվական արշավի մեկնարկի կապակցությամբ։

Արշավի հիմնական նպատակներն են վերացնել մանկության տարիներին ամուսնության հետ կապված հանցագործությունները, բարձրացնել հանրային իրազեկությունը, ինչպես նաև այս կատեգորիայի հանցագործությունների մասին իրավապահներին ժամանակին տեղեկացնելը։

Իր ելույթի ընթացքում Ժողովրդական պաշտպանը խոսեց վաղ ամուսնությունների կանխարգելման հարցում ձեռնարկվելիք միջոցառումների կարևորության մասին և ընդգծեց այս գործընթացում գերատեսչությունների միջև համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)