Ժողովրդական պաշտպանն այցելել է անօթևանների կացարան
Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին այցելել է ՀԻԻԱ «Թբիլիսիի քաղաքային կացարանի» ենթակայության տակ գտնվող Լիլոյի անօթևանների կացարան։ Նա հանդիպել է հաստատության աշխատակազմի, տնօրինության ներկայացուցիչների և ապաստարանի շահառուների հետ։
Ժողովրդական պաշտպանը ստուգել է Լիլոյի անօթևանների կացարանի տարածքը, ծանոթացել ենթակառուցվածքին, հետաքրքրվել հիմնարկի շահառուների ծառայություններով և կացարանում առկա մարտահրավերներով։
Ժողովրդական պաշտպանի գրասենյակն ակտիվորեն ուսումնասիրում է անօթևանների իրավական վիճակը, այդ թվում՝ իրականացնում է երկրում գործող սոցիալական բնակարանների մոնիտորինգը, տեղեկացնում է օբյեկտներում տիրող իրավիճակի մասին և տալիս համապատասխան առաջարկություններ, որոնք արտացոլված են նաև Ժողովրդական պաշտպանի խորհրդարանական տարեկան հաշվետվություններում: