Ժողովրդական պաշտպանն այցելել է Քութայիսիի թիվ 2 քրեակատարողական հիմնարկ
2024 թվականի փետրվարի 1-ին, Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին այցելել է Քութայիսի թիվ 2 քրեակատարողական հիմնարկ, որտեղ հանդիպել է հիմնարկի տնօրենին և վարչակազմի անդամներին: Նա նաև հանդիպել և զրուցել է դատապարտյալների հետ, այդ թվում՝ ցմահ ազատազրկվածների։
Ժողովրդական պաշտպանը ստուգել է հաստատության բնակելի և ընդհանուր տարածքները, բժշկական հատվածը, տեսահանդիպումների սենյակները և թվային համալսարանը, որտեղ ներկայումս նորացվում է ենթակառուցվածքը։
Ժողովրդական պաշտպանի գրասենյակը ինտենսիվ մշտադիտարկում է իրականացնում քրեակատարողական և այլ տեսակի փակ հիմնարկներում։