Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Շվեյցարիայի դեսպանի հետ
2024 թվականի նոյեմբերի 11-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Վրաստանում Շվեյցարիայի դեսպան Հայդի Գրաուի հետ։
Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության առումով երկրում տիրող իրավիճակը, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների առջև ծառացած մարտահրավերները և Ժողովրդական պաշտպանի գրասենյակի մանդատը։ Խոսվեց ընտրությունների ընթացքում հայտնաբերված խախտումների և Ժողովրդական պաշտպանի կողմից իր լիազորությունների շրջանակներում արված արձագանքի մասին։
Կողմերը պայմանավորվել են հետագա համագործակցության խորացման և համատեղ նախագծերի ուղղությամբ աշխատանքները շարունակելու հեռանկարների շուրջ։