Նորություններ

Ժողովրդական պաշտպանի առաջին տեղակալը մասնակցել է Ալբանիայի մարդու իրավունքների ազգային ինստիտուտի հիմնադրման 25-ամյակին նվիրված համաժողովին

Ժողովրդական պաշտպանի առաջին տեղակալ Թամար Գվարամաձեն մասնակցել է Ալբանիայի Մարդու իրավունքների ազգային ինստիտուտի ստեղծման 25-ամյակին նվիրված կոնֆերանսին, որը կոչվում էր «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային և միջազգային մեխանիզմներ. հաջողված պրակտիկա և քաղված դասեր»։

Կոնֆերանսում Ալբանիայի Սահմանադրական դատարանի նախագահը և Ալբանիայի արդարադատության նախարարը խոսել են Մարդու իրավունքների ազգային ինստիտուտի գործունեության և մարդու իրավունքների վիճակի նկատմամբ նրանց վերահսկողության կարևորության մասին, նույն հարցը շեշտել են նաև Եվրոպական միության հիմնարար իրավունքների գործակալության ղեկավարը և Եվրոպական միության օմբուդսմենը։

Կոնֆերանսում ալբանացի նախկին օմբուդսմենները խոսել են հաստատության ստեղծման պատմության, դրա զարգացման և ճանապարհին տարբեր մարտահրավերների հաղթահարման մասին, իսկ Մարդու իրավունքների ինստիտուտների եվրոպական ցանցի խորհրդի ներկայացուցիչը կենտրոնացել է Ալբանիայի մարդու իրավունքների ազգային ինստիտուտի և ցանցի համագործակցության և դրա կարևորության վրա։

Ալբանիայում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների՝ ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչները ընդգծել են Ալբանիայի Մարդու իրավունքների ազգային ինստիտուտի հետ իրականացվող համագործակցությունն ու նախագծերը։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)