Նորություններ

Ժողովրդական պաշտպանի տեղակալը հանդիպել է ԵԱՀԿ-ի ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի աշխատակիցների հետ

2023 թվականի հունիսի 1-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպանի տեղակալ Նաթիա Ջուլաղիձեն հանդիպել է ԵԱՀԿ-ի ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի աշխատակիցների, ավագ խորհրդական Նատալյա Միրիմանովայի և ծրագրի ղեկավար Էդին Էլգսայտերի հետ։

Հանդիպմանը խոսվել է Ժողովրդական պաշտպանի և ԵԱՀԿ-ի գրասենյակի միջև համագործակցության կարևորության մասին, հատկապես ընդգծվել է Վրաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների վիճակը, առկա մարտահրավերները։ Ժողովրդական պաշտպանի տեղակալը հյուրերին ներկայացրեց գրասենյակի աշխատանքի սկզբունքները, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման փաստերի բացահայտման և զեկույցներում դրանց արտացոլման մեթոդները։

Նաթիա Ջուլաղիձեն ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին հաստատել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը Ժողովրդական պաշտպանի և Ժողովրդական պաշտպանի գրասենյակի կարևոր առաջնահերթություններից է, և կողմերը պայմանավորվել են նաև այդ ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)