Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը բռնազավթված Գալիի շրջանի Սաբերիո գյուղում բռնկված հրդեհի հետևանքով 5 անչափահասների մահվան կապակցությամբ
Վրաստանի Ժողովրդական պաշտպանը խորը ցավ է հայտնում օկուպացված Գալիի շրջանի Սաբերիո գյուղում բռնկված հրդեհի հետևանքով 5 անչափահասների մահվան կապակցությամբ և ցավակցում զոհված երեխաների ընտանիքներին և նրանց հարազատներին։
Այս ողբերգական դեպքը ևս մեկ անգամ ցույց է տալիս Վրաստանի օկուպացված տարածքում բնակվող բնակչության, հատկապես խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության լուրջ մարտահրավերները։
Ցավոք, օկուպացիայի պայմաններում Վրաստանի բազմաթիվ քաղաքացիների կյանքն ու առողջությունը, այդ թվում՝ երեխաների, ամեն օր վտանգի տակ են։ Վրաստանի կառավարությունը և միջազգային հանրությունը պետք է օգտագործեն բոլոր առկա մեխանիզմները՝ օկուպացված տարածքում մարդու իրավունքների պաշտպանության համար։