Նորություններ

Ժողովրդական պաշտպանը Վրաստանի քաղաքացիներին շնորհավորում է Նովրուզ Բայրամի տոնի առթիվ

Մարտի 21-ին, ինչպես շատ այլ երկրներում, Վրաստանում նշում են Նովրուզ Բայրամը։

Նովրուզը գարնան գալուստի, օրվա գերակայության, ջերմության ու բնության զարթոնքի տոնն է, որը վաղուց նշվում է Վրաստանում (դրա ապացույցը տեսնում ենք Վեփխիստղաոսանիում)։ Այս տոնը հատկապես տարածված է Վրաստանի էթնիկ ադրբեջանցի բնակչության շրջանում։

Շնորհավորում եմ մեր քաղաքացիներին Նովրուզ Բայրամի տոնի առթիվ և կիսում նրանց հետ այս նոր օրվա ուրախությունը։ Մաղթում եմ ձեզ ցրտի նկատմամբ ջերմության, խավարի նկատմամբ լույսի, մահվան նկատմամբ կյանքի հաղթանակ, ինչպես ձեր անձնական կյանքում, այնպես էլ ողջ աշխարհում: Այս հաղթանակն այսօր բոլորիս շատ է պետք։

2010 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը Նովրուզը ճանաչել է որպես միջազգային օր։ 2009 թվականի սեպտեմբերի 28-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գագաթնաժողովում Նովրուզը պաշտոնապես ներառվել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)