Նորություններ

Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Ռումինիայի դեսպանին

2023 թվականի հունիսի 8-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Վրաստանում Ռումինիայի դեսպան Ռազվան Ռոտունդուի հետ։

Ներածական հանդիպմանը Լևան Իոսելիանին դեսպանին ներկայացրել է Ժողովրդական պաշտպանի մանդատը և գրասենյակի առաջնահերթությունները։ Խոսվել է երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի, Վրաստանի եվրոպական հեռանկարի և այդ ուղղությամբ Ռումինիայի փորձի մասին։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետագա համագործակցության համար։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)