Ժողովրդական պաշտպանը շնորհավորում է ձեզ անկախության օրվա առթիվ
1918 թվականի մայիսի 26-ին, Վրաստանի պետության հիմնադիր ժողովը հռչակեց անկախություն: Անկախության ակտի հիմնական դրույթներից մեկը, որը գրվել էր անկախության ակտում, վերաբերում էր մարդու իրավունքներին.
«Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը հավասարապես ապահովում է իր սահմաններում գտնվող բոլոր քաղաքացիների քաղաքացիական և քաղաքական իրավունքները՝ անկախ ազգությունից և սեռից»:
Մարդու իրավունքների պաշտպանությունը մեր պետականության հիմնական նպատակն է: Վրաստանի Սահմանադրության համաձայն, Վրաստանի քաղաքացիների անսասան կամքն է, համընդհանուր ճանաչված մարդու իրավունքների և ազատությունների ապահովումը, պետության անկախության ամրապնդումն ու այլ ժողովուրդների հետ խաղաղ հարաբերությունների հաստատումը: