Նորություններ

Վրաստանի Ժողովրդական պաշտպանը հանդիպել է ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչների հետ

2023 թվականի մայիսի 31-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին աշխատանքային հանդիպում ունեցավ Վրաստանում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և ներկաներին ներկայացրեց գրասենյակի ապագա ծրագրերն ու առաջնահերթությունները։

Հարց ու պատասխանի և քննարկման ձևաչափով հանդիպման մասնակիցները խոսել են մարդու իրավունքների պաշտպանության առումով երկրում առկա մարտահրավերների, քաղաքական ազատության և անվտանգության առումով անբարյացակամ միջավայրի, դատարանի և արդարադատության համակարգի թերությունների, լրատվամիջոցների ազատության, օրենքի ստեղծման գործընթացում Ժողովրդական պաշտպանի մասնակցության և այլ հարցերի մասին։

Ժողովրդական պաշտպանը և քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչները համագործակցության խորացման պատրաստակամություն են հայտնել։ Կողմերը պայմանավորվել են առաջիկայում անցկացնել ինտենսիվ և թեմատիկ հանդիպումներ։

Միջոցառման աջակիցն էր Եվրամիության «Աջակցություն Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակին» նախագիծը։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)