Տեղեկատվական հանդիպում երեխաների աշխատանքային հարցերի վերաբերյալ
Հունիսի 12-ը երեխաների աշխատանքի դեմ պայքարի միջազգային օրն է: Այս օրը նշելու համար, 2021 թվականի հունիսի 11-ին, ժողովրդական պաշտպանի գրասենյակի, Արևմտյան Վրաստանի վարչության ներկայացուցիչները, երեխաների աշխատանքի խնդրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում են անց կացրել՝ Արևմտյան Վրաստանի տարբեր շրջաններում բնակվող դպրոցականների և նրանց ծնողների համար: Հանդիպմանը մասնակցում էին նաև սոցիալական աշխատողներ:
Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչները ներկայացրել են ժողովրդական պաշտպանի հատուկ զեկույցը `« Երեխաների աշխատանքը կորոնավիրուսային համավարակի պայմաններում և դրա սահմաններից դուրս», վերանայելով զեկույցի հիմնական արդյունքները, ներառյալ երկրում գործող երեխաների աշխատանքը կարգավորող օրենսդրական շրջանակը և դրա համապատասխանությունը միջազգային չափանիշներին. Խոսել են հետազոտության ընթացքում, ըստ մարզերի հայտնաբերված հիմնական միտումների մասին, հատուկ ուշադրություն է դարձվել նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում երեխաների աշխատանքի ուղղությամբ գոյություն ունեցող վիճակի և երեխաների աշխատանքի պատճառների վրա:
Աշակերտները հետաքրքրվել են նաև ժողովրդական պաշտպանի մանդատով և գործունեության ոլորտներով:
Ժողովրդական պաշտպանի գրասենյակի տարածաշրջանային վարչությունները սիստեմատիկ անց են կացնում տեղեկատվական հանդիպումներ, երկրի բնակչության քաղաքացիական կրթությունը բարձրացնելու և քաղաքացիական ճանաչողականություն ձևավորելու նպատակով: