Հանդիպում Գերմանիայի Դաշնային Հանրապետության էկոնոմիկայի և կլիմայի դաշնային նախարարության պետական քարտուղարի հետ
2023 թվականի հունիսի 21-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպանի առաջին տեղակալ Թամար Գվարամաձեն հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության էկոնոմիկայի և կլիմայի դաշնային նախարարության պետական քարտուղար Սվեն Գիգոլդի և Վրաստանի հարցերով նախարարության խորհրդական Ֆրանցիսկա Ալարիչի հետ:
Հանդիպմանը կողմերը խոսել են մարդու իրավունքների պաշտպանության առումով Վրաստանում տիրող իրավիճակի, փոքրամասնությունների առջև ծառացած մարտահրավերների, սոցիալ-տնտեսական իրավունքների և ատելության խոսքի խնդրի մասին։
Թամար Գվարամաձեն հյուրերին ներկայացրել է Ժողովրդական պաշտպանի գրասենյակի մանդատն ու առաջնահերթությունները։