Նորություններ

Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Ադրբեջանի դեսպանին

2024 թվականի ապրիլի 29-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Վրաստանում Ադրբեջանի լիազոր և արտակարգ դեսպան Ֆայիգ Գուլիևին։

Հանդիպմանը խոսվել է Վրաստանում բնակվող էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիրների, երկլեզու կրթության որակի բարձրացման անհրաժեշտության և 4+1 ծրագրի կարևորության մասին, որը ոչ վրացի ուսանողներին հնարավորություն է տալիս ստանալ լիարժեք բարձրագույն կրթություն:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)