Հանրային սեմինար՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունը փակ հաստատություններում» թեմայով
2023 թվականի մայիսի 22-ին Ժողովրդական պաշտպանի կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատակիցները Թելավիի անվան պետական համալսարանի ուսանողների համար անցկացրին սեմինար՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունը փակ հաստատություններում» թեմայով։
Սեմինարի ընթացքում խոսվեց Վրաստանի ոստիկանական համակարգում, քրեակատարողական և հոգեբուժական հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանության ներկա վիճակի մասին, ինչպես նաև քննարկվեց Վրաստանի Ժողովրդական պաշտպանի կանխարգելման ազգային մեխանիզմի մանդատն ու գործունեությունը: Բանախոսները ուսանողներին ներկայացրեցին մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշները և Կանխարգելման ազգային մեխանիզմի 2022 թվականի զեկույցի հիմնական բացահայտումները։
Հանդիպման շրջանակներում տեղի ունեցած քննարկման ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։