Քրեական արդարադատության համակարգում հոգեկան առողջության պահպանման վիճակի վերաբերյալ թեմատիկ զեկույց
Ժողովրդական պաշտպանի թեմատիկ զեկույցն արտացոլում և գնահատում է Վրաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող չափահաս մեղադրյալների և դատապարտյալների հոգեկան առողջության պահպանման ներկա վիճակը:
2024 թվականին Ժողովրդական պաշտպանի կանխարգելման ազգային մեխանիզմը ուսումնասիրել է հոգեկան առողջության պահպանման կլինիկական և ինստիտուցիոնալ ասպեկտները քրեական արդարադատության համակարգում: Զեկույցը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և միջազգային փորձագետի՝ դատահոգեբույժի ներգրավմամբ։
Զեկույցի նպատակներով միջազգային փորձագետը և Վրաստանի Ժողովրդական պաշտպանի հատուկ կանխարգելիչ խումբը կանխարգելիչ այցեր են կատարել թիվ 2 և թիվ 18 քրեակատարողական հիմնարկներ Լ. Սամխարաուլիի դատաբժշկական փորձաքննության ազգային բյուրոյի հոգեբուժական դատաբժշկական վարչությունը, ինչպես նաև Հոգեկան առողջության ազգային կենտրոնը, որտեղ տեղավորված են քրեակատարողական հիմնարկներից տեղափոխված մեղադրյալներն ու դատապարտյալները, ինչպես նաև հարկադիր հոգեբուժական բուժման ենթարկված անձինք։
Թեմատիկ զեկույցը գնահատում է վերոհիշյալ հաստատությունների կարողությունները հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համապատասխան հոգեբուժական օգնություն տրամադրելու և ընդգծում հոգեբուժական օգնության տրամադրման գործընթացում առաջացող մարտահրավերները:
Զեկույցը ներառում է ինչպես հաստատությանը հատուկ, այնպես էլ համակարգային և բազմաբաղադրիչ առաջարկություններ: