Տեղեկատվություն

Ժողովրդական պաշտպանի գրասենյակի գենդերի վարչությունը հանդիպել է Ադրբեջանի պատվիրակության հետ

2021 թվականի նոյեմբերի 16-ին, Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի, գենդերային բաժնի աշխատակիցները հանդիպել են ճանաչողական այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի օմբուդսմենի ինստիտուտի պատվիրակության անդամների հետ։

Հանդիպումը կայացել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման II» համատեղ ծրագրի շրջանակներում, որի նպատակն է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման մասին, Եվրոպայի խորհրդի հռչակագրի (Ստամբուլի հռչակագիր) Վրաստանի կողմից վավերացման և կատարման հետ կապված փորձի կիսումը:

Ժողովրդական պաշտպանի գրասենյակի գենդերային բաժնի ղեկավարի պաշտոնակատար Սոփիո Ռուսեցկին, պատվիրակությանը տեղեկացրել է վարչության ստեղծման նպատակի, աշխատանքի առանձնահատկությունների, թեմատիկ ուղղությունների և դիմումների միտումների մասին։ Գենդերային դեպարտամենտի գլխավոր մասնագետ Աննա Լոբժանիձեն անդրադարձել է Ժողովրդական պաշտպանի գրասենյակի կողմից հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքներին և ֆեմիցիդների մոնիտորինգի մեխանիզմին։ Հանդիպումն անցել է ակտիվ քննարկման ռեժիմում։ Պատվիրակության անդամները տեղեկատվություն են ստացել իրենց համար կարևոր հարցերի վերաբերյալ։

Հանդիպմանը ներկա են եղել Եվրոպայի խորհրդի Ադրբեջանի գրասենյակի, Ադրբեջանի Հանրապետության պետական ​​գերատեսչությունների և Ադրբեջանի օմբուդսմենի ինստիտուտի ներկայացուցիչներ։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)