Տեղեկատվություն

Գենդերային իրավահավասարության ինստիտուցիոնալ մեխանիզմների արդյունավետ գնահատումը Վրաստանում

2022-ի ապրիլի 15-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակը, ՄԱԿ-ի կանանց կազմակերպության հետ համագործակցությամբ և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, անց է կացրել առցանց շնորհանդես, որտեղ գնահատել է գենդերային իրավահավասարության ինստիտուցիոնալ մեխանիզմների արդյունավետությունը և ներկայացրել է Ժողովրդական պաշտպանի գրասենյակի կողմից մշակած ուսումնասիրությունը:

Ողջույնի խոսքում, Վրաստանի Ժողովրդական պաշտպանի տեղակալ Էկատերինե Սխիլաձեն ընդգծել է գենդերային իրավահավասարության արդյունավետ ինստիտուցիոնալ մեխանիզմ ստեղծելու համար, պետության կողմից մտածված և միասնական տեսլականի կարևորությունը, որն ապահովում է առկա մեխանիզմների ամրապնդմանը և նպաստում դրանց կայունությանը:

Կոնֆերանսին ողջույնի խոսքով ելույթ են ունեցել նաև՝ Վրաստանում ՄԱԿ-ի կանանց կազմակերպության ներկայացուցիչ Կաորի Օշիկավան, Վրաստանի խորհրդարանի անդամ Նինո Ծիլոսանին և Վրաստանի կառավարության աշխատակազմի մարդու իրավունքների քարտուղարության ղեկավար Մակա Փերաձեն: Փորձագետ Լիկա Ջալաղանիան գնահատել է գենդերային իրավահավասարության ինստիտուցիոնալ մեխանիզմների արդյունավետությունը և ներկա հասարակությանը ներկայացրել է ուսումնասիրության հիմնական արդյունքները:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ գենդերային իրավահավասարության ազգային մեխանիզմները դեռ պահանջում է ինստիտուցիոնալ ամրապնդում և կատարելագործում, ինչը կապված է մեխանիզմի համակարգային բնույթի բացակայության հետ: Ազգային մեխանիզմների դերը հիմնականում խորհրդատվության գործառույթների մեջ է, ուստի թույլ է դրա ազդեցությունը քաղաքականության սահմանման և համակարգման մեջ: Գենդերային մեյնսթրիմինգի իրականացման մեջ որոշիչ նշանակություն է շնորհվում համապատասխան մարդկային և ֆինանսական ռեսուրսներին. Ցավոք, Վրաստանում այն ​​շարունակում է մնալ խնդրահարույց, որը հետագայում ազդում է կանանց իրավունքների և գենդերային իրավահավասարության ընդհանուր վիճակի վրա: Մարտահրավեր է նաև գենդերային իրավահավասարության ինստիտուցիոնալ մեխանիզմների պատրաստակամության և համակարգման բացակայությունը: Ինչ վերաբերում է ուղղակի գերատեսչություններին, անկախ նրանց նշանակալի միջոցառումներից, իրականացված ծրագրերն ու նախագծերը քաոսային են և հիմնված չեն մեկ մոտեցման վրա: Ցավոք, այս միտումը ցույց է տալիս, որ գենդերային իրավահավասարության խնդիրները գերակա չեն:

Առցանց շնորհանդեսը վարել է Վրաստանի Ժողովրդական պաշտպանի տեղակալ Էկատերինե Սխիլաձեն: Հանդիպմանը ներկա էին կառավարական և հասարակական հատվածի ներկայացուցիչներ:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)