Հանդիպում Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ
2023 թվականի ապրիլի 12-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին և Ժողովրդական պաշտպանի առաջին տեղակալ Թամար Գվարամաձեն հանդիպել են Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի և խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Միխեիլ Սարջվելաձեի հետ։
Հանդիպմանը կողմերը քննարկել են ռազմավարական համագործակցության հարցեր, տարեկան զեկույցի վերանայման ծրագիրը և երկրում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները։