Հանդիպում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարության հետ
2021 թվականի հուլիսի 8-ին, Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան և ժողովրդական պաշտպանի տեղակալ Էկատերինե Սխիլաձեն հանդիպեցին Արևմտյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPRA) տնօրեն՝ Ալանա Արմիտաժի և հիմնադրամի ներկայացուցչին Թուրքիայում և Վրաստանի գրասենյակի տնօրեն՝ Հասան Մոհտաշամին և Վրաստանի գրասենյակի ղեկավար՝ Լելա Բաքրաձեին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրում տարեցների իրավական վիճակը, գենդերային հավասարության ոլորտում երիտասարդների կրթության անհրաժեշտությունը, սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների տեսանկյունից առկա խնդիրները:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին Վրաստանի ժողովրդական պաշտպանին տարիներ շարունակ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ սերտ համագործակցության համար և քննարկեցին հետագա համագործակցության հեռանկարները: