Նորություններ

Հանդիպում ՄԱԿ-ի Կանանց կազմակերպության ներկայացուցիչների հետ

2024 թվականի հուլիսի 18-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին և Ժողովրդական պաշտպանի տեղակալ Իրինե Չիխլաձեն հանդիպել են Վրաստանում ՄԱԿ-ի կանանց կազմակերպության (UN Women) ներկայացուցչի տեղակալ Թամար Սաբեդաշվիլիի և կազմակերպության ծրագրերի ներկայացուցիչներ Թամար Վաշակիձեի և Մեդեա Գուգեշաշվիլիի հետ։

Զրույցը շոշափել է գենդերային իրավահավասարության հարցեր, այդ թվում՝ կանանց ներկա իրավիճակը, խաղաղությունն ու անվտանգությունը Վրաստանում, ֆեմիցիդը, կանանց մասնակցությունը քաղաքական կյանքում, կանանց իրավական կարգավիճակը Քրեակատարողական հիմնարկներում։ Քննարկվել է նաև ընտանեկան բռնությունից տուժածների համար նախատեսված ապաստարանների և ճգնաժամային կենտրոնների մոնիտորինգի հարցը։

Հանդիպմանը և՛ Ժողովրդական պաշտպանը, և՛ ՄԱԿ-ի կանանց կազմակերպության ներկայացուցիչները կարևորել են սերտ համագործակցությունը, կենտրոնացել իրականացված ծրագրերի արդյունքների վրա և պայմանավորվել համատեղ ապագա ծրագրերի մշակման շուրջ։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)