Հանդիպում ԵԱՀԿ / ՕԴԻՐ-ի ընտրական դիտորդական առաքելության ղեկավարի հետ
2021 թվականի սեպտեմբերի 15-ին Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան հանդիպել է՝ ԵԱՀԿ / ՕԴԻՐ-ի ընտրական դիտորդական առաքելության ղեկավար, Ալբերտ Յոնսոնի հետ:
Հանդիպմանը քննարկվել են նախընտրական շրջանում բացահայտված խախտումները, ընդդիմադիր կուսակցությունների վրա ճնշումների փաստերը, քաղաքական հողի վրա պաշտոնանկության ենթադրյալ դեպքերը և իրավապահների կողմից անարդյունավետ արձագանքի փաստերը:
Ժողովրդական պաշտպանը շնորհակալություն հայտնեց՝ ԵԱՀԿ / ՕԴԻՐ-ի առաքելությանը, 2021 թվականի տեղական ընտրություններին որպես դիտորդ մասնակցելու համար. Նա նաև Ալբերտ Յnոնսոնին ներկայացրեց ընտրությունների հարցերով օմբուդսմենի լիազորությունները և հայտնեց ընտրություններին դիտորդական առաքելության մասին տեղեկատվություն տրամադրելու պատրաստակամությունը: