Նորություններ

Աշխատանքային հանդիպում Վրաստանի Ներքին Գործերի Նախարարության ներկայացուցիչների հետ

2023 թվականի հունվարի 26-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակը աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանի Ներքին Գործերի նախարարության ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Վրաստանի Ժողովրդական պաշտպանի պաշտոնակատար Թամար Գվարամաձեն և ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։

Թամար Գվարամաձեն անդրադարձել է Ժողովրդական պաշտպանի գրասենյակի աշխատանքի առանձնահատկություններին, ընթացիկ գործունեությանը և Ներքին Գործերի նախարարության հետ ռազմավարական հաղորդակցության և համագործակցության հետագա ծրագրերին:

Աշխատանքային հանդիպումը կազմակերպվել է Եվրոպական միության՝ «Վրաստանում անվտանգության ոլորտի արտաքին վերահսկողության աջակցություն» նախագծի կողմից։ Նախագիծը գործում է 2021 թվականի հոկտեմբերից, դրա հիմնական շահառուներից մեկը Ժողովրդական պաշտպանի գրասենյակն է, որի խնդիրն է բարելավել վերահսկողական կառույցների և իրավապահ մարմինների միջև համակարգումը։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)