Նորություններ

Քաղաքացիական իրավահավասարության և ինտեգրման պետական ռազմավարության 2021-2022 թվականների գործողությունների ծրագրի կատարման մոնիտորինգի հաշվետվության ներկայացում

2023 թվականի հոկտեմբերի 4-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպանին առընթեր Հանդուրժողականության կենտրոնի էթնիկ փոքրամասնությունների խորհուրդը ներկայացրել է քաղաքացիական իրավահավասարության և ինտեգրման 2021-2030 թվականների պետական ռազմավարության 2021-2022 թվականների գործողությունների ծրագրի կատարման մոնիտորինգի զեկույցը:

Միջոցառման բացմանը Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին խոսեց քաղաքացիական իրավահավասարության և ինտեգրման պետական ​​ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման մոնիտորինգի կարևորության մասին և ընդգծեց գրասենյակի սերտ համագործակցությունը Հանդուրժողականության կենտրոնի հետ։

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև հաշտեցման և քաղաքացիական հավահավասարության հարցերով պետնախարարի առաջին տեղակալ Լիա Գիգաուրին և Ժողովրդավարության, իրավունքների և կառավարման գրասենյակի ղեկավար Թամար Սիրբիլաձեն։

Հանդիպմանը մասնակցում էին քաղաքացիական իրավահավասարության և ինտեգրման կառավարական հանձնաժողովի աշխատանքային խմբի անդամները, ազգային փոքրամասնությունների հարցերով աշխատող միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ժողովրդական պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Շնորհանդեսը վարում էր Էթնիկ փոքրամասնությունների խորհրդի համակարգող Կոբա Չոփլիանին:

Միջոցառումն անցկացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Միասնությունը բազմազանության մեջ է» ծրագրի աջակցությամբ, որն իրականացվում է Վրաստանի Միավորված ազգերի կազմակերպության ասոցիացիայի կողմից։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)