Ժողովրդական պաշտպանն այցելել է Սագարեջոյի մունիցիպալիտետի էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված գյուղեր
2023 թվականի սեպտեմբերի 6-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպանը այցելել է Սագարեջոյի մունիցիպալիտետ և հանդիպ ել էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված Յորմուղանլո համայնքի, Լամբալո, Կազլարի և Դուզագրամի գյուղերի բնակիչներին։
Ժողովրդական պաշտպանի հետ հանդիպման ժամանակ Սագարեջոյի գյուղերի բնակիչները խոսեցին 9 գյուղ կապող կամրջի խնդրի մասին։ «Կամուրջը ամորտիզացված է և չի համապատասխանում անվտանգության չափանիշներին, հետևաբար դրանով շարժվելը վտանգ է ներկայացնում մեր քաղաքացիների առողջության համար»,- ասաց Ժողովրդական պաշտպանը։
Ժողովրդական պաշտպանի գրասենյակը երկար ժամանակ ուսումնասիրում է Վրաստանում բնակվող էթնիկ փոքրամասնությունների մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները։ Հատկապես սուր են վրաց լեզվի դասավանդման թերությունները, որոնք ուղղակիորեն կապված են և խոչընդոտում են այդ քաղաքացիների լիարժեք ինտեգրմանը։
Բնակչությունն անհանգստացած է ճանապարհային և կապի ենթակառուցվածքների խափանումներով։ Վնասված ճանապարհի պատճառով ուշացումով են շարժվում քաղաքային տրանսպորտի, արտակարգ և հրշեջ-փրկարարական մեքենաները։ Որոշ գյուղերում ոչ մանկապարտեզ կա, ոչ էլ հանրային դպրոց։ Արոտավայրերի սեփականության և օգտագործման իրավունքի հարցը դեռևս պարզ չէ։
Ժողովրդական պաշտպանը ստուգել է նաև Դուզագրամի մանկապարտեզը և այցելել մզկիթ։