Նորություններ

Ժողովրդական պաշտպանն այցելել է մարտի 7-ի հանրահավաքում ձերբակալվածներին

2023 թվականի մարտի 8-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին և Ժողովրդական պաշտպանի տեղակալ Գիորգի Բուրջանաձեն այցելել են՝ Ներքին Գործերի նախարարության Թբիլիսիի գլխավոր վարչություն և տեսակցել խորհրդարանի մոտ մարտի 7-ի հանրահավաքի ժամանակ ձերբակալվածներին։

Ժողովրդական պաշտպանն անձամբ է հանդիպել և զրուցել ժամանակավոր պահման վայրում գտնվող 25 քաղաքացիների հետ։ Ըստ Լևան Իոսելիանիի, ձերբակալվածներից մի քանիսը արտաքին վնասվածքներ են ունեցել, ձերբակալվածներից մեկը դժվարությամբ է շարժվել, սակայն ամենածանրը վիրավորվել է քաղաքական գործիչ Զուրաբ Գիրչի Ջափարիձեն։

Նշենք նաև, որ կալանավորներից ոմանք չունեն փաստաբան, իսկ Ժողովրդական պաշտպանի գրասենյակն օգնում է նրանց լուծել ու հաղորդակցվել փաստաբանի նշանակման հետ կապված հարցերին։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)