Նորություններ

Ժողովրդական պաշտպանի և Անձնական տվյալների պաշտպանության ծառայության պետի հանդիպումը

2023 թվականի հունիսի 9-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Անձնական տվյալների պաշտպանության ծառայության ղեկավար Լելա Ջանաշվիլիի հետ։

Հանդիպմանը Ժողովրդական պաշտպանը ծանոթացել է անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին, գերատեսչության գործունեությանը, ընթացիկ և ապագա ծրագրերին։ Կողմերն ընդգծել են գերատեսչությունների միջև սերտ համագործակցության կարևորությունը։

Լելա Ջանաշվիլին շնորհավորել է Ժողովրդական պաշտպանին պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։

Հանդիպմանը մասնակցել են Ժողովրդական պաշտպանի առաջին տեղակալ Թամար Գվարամաձեն և Անձնական տվյալների պաշտպանության ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Օթար Չախունաշվիլին, ինչպես նաև Անձնական տվյալների պաշտպանության ծառայությ

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)