Նորություններ

Ժողովրդական պաշտպանի հանդիպումը արդարադատության նախարարի հետ

Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է արդարադատության նախարար Անրի Օխանաշվիլիի հետ։ Ժողովրդական պաշտպանը շնորհավորել է արդարադատության նախարարին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ։

Քննարկվող հիմնական հարցը դատապարտյալների և մեղադրյալների իրավական կարգավիճակն ու քրեակատարողական հիմնարկներում առկա մարտահրավերներն էին։ Ժողովրդական պաշտպանը նախարարին է ներկայացրել գրասենյակի կողմից այս ուղղությամբ պատրաստված հաշվետվություններն ու առաջարկությունները։

Հանդիպմանը Արդարադատության նախարարը և Ժողովրդական պաշտպանը կարևորել են տարիների ընթացքում փոխադարձ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել սերտ համակարգումը Արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջև։

Հանդիպմանը մասնակցել են Ժողովրդական պաշտպանի և արդարադատության նախարարի տեղակալները։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)