Ժողովրդական պաշտպանի տեղակալները հանդիպել են արդարադատության նախարարի հետ
2021 թվականի մայիսի 21-ին, Վրաստանի ժողովրդական պաշտպանի տեղակալներ՝ Թամար Գվարամաձեն և Գիորգի Բուրջանաձեն հանդիպում են ունեցել Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի և նրա տեղակալների հետ:
Ինչպես հայտնի է հասարակությանը, վերջին շրջանում ժողովրդական պաշտպանի գրասենյակի և նախարարության միջև հաղորդակցությունը բարդացած էր, և ողջունելի է, որ այսօրվա հանդիպմանը կողմերը քննարկել են համագործակցության հնարավորություններն ու հետագա ծրագրերը: Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչները նախարարին փոխանցեցին գրասենյակի եզրակացություններն ու հանձնարարականները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են քրեակատարողական համակարգի թերությունները և բանտարկյալների իրավական վիճակը, խոսել են դատարանի որոշումների կատարման խնդիրների, օտարերկրացիների իրավական վիճակի և այլ հարցերի մասին: