Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը Ուկրաինայի օմբուդսմենի համար սահմանին խոչընդոտ ստեղծելու վերաբերյալ
Վրաստանի Ժողովրդական պաշտպանը խորապես մտահոգված է 2021 թվականի հոկտեմբերի 26-ին, Ուկրաինայի օմբուդսմեն Լյուդմիլա Դենիսովայի կողմից Վրաստան մուտք գործելու ժամանակ խոչընդոտ ստեղծելու կապակցությամբ։
Լյուդմիլա Դենիսովայի հայտարարությամբ, Վրաստանի պետական սահմանը հատելու նպատակով, Վրաստանի Ներքին գործերի նախարարության ներկայացուցչին մանրամասն տեղեկություններ է տրամադրել նրա ինքնության և ուղևորության նպատակի մասին, ինչպես նաև՝ ներկայացրել է դիվանագիտական ճամփորդական փաստաթուղթը։ Չնայած դրան, նա սահմանին մոտ 40 րոպե կանգնեցվել է, և դրա պատճառը չի պարզաբանվել։ Վրաստան նրա մուտքը թույլատրվել է միայն այն բանից հետո, երբ սահմանապահները ստացել են իրենց վերադասների համաձայնությունը։ Ուկրաինայի օմբուդսմենը մատնանշում է նաև իրավապահների անբարյացակամ և ցինիկ վերաբերմունքը։ Վրաստանի Ժողովրդական պաշտպանը խորապես մտահոգված է այն փաստով, որ խոչընդոտ է ստեղծվել իր գործընկեր, իրավապաշտպան, բարեկամ երկրի բարձրաստիճան պաշտոնյայի համար Վրաստան մուտք գործելու համար։ Նման փաստերը կտրականապես անընդունելի են ժողովրդավարական երկրում և արատավորում են երկրի հեղինակությունը։
Լրատվամիջոցները հայտնել են նաև մի շարք օտարերկրացիների, այդ թվում՝ Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի, լրագրող Դմիտրի Գորդոնի և նույն երկրի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանի Վրաստան մուտք գործելու մերժման մասին։ Երկուսն էլ նշում են, որ իրենց չեն բացատրել դրա պատճառները։ Վրաստանի Ժողովրդական պաշտպանը նախատեսում է ուսումնասիրել նշված դեպքերը և արձագանքել իր լիազորությունների շրջանակներում։