Նորություններ

Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը Նինոծմինդայի մանկական գիշերօթիկի վերաբերյալ

2021 թվականի մայիսի 19-ին, Վրաստանի ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչները կրկնակի այցելություն կատարեցին Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոց, սակայն, չնայած ՄԱԿ-ի մանկական հանձնաժողովի ձեռնարկած ժամանակավոր միջոցառումներին, նրանց կրկին հնարավորություն չտրվեց իրականացնել դիտարկում: Հաստատության ներկայացուցիչները չեն ցանկացել զրուցել և դրա պատճառը անվանել են ղեկավարի ցուցումը:

Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչներն, այցելել են նաև Նինոծմինդայի թիվ 4 հանրային դպրոց: Հատկանշական է, որ գիշերօթիկից ոչ մի երեխա դպրոց չի հաճախել, ինչը մատնանշում է, որ հաստատությունը պետական ​​գերատեսչություններից տեղեկություններ ուներ ժողովրդական պաշտպանի սպասվող այցի մասին: Դպրոցի տնօրենի հետ հարցազրույցը մեկ անգամ ևս հաստատեց, որ երեխաները դպրոց են հաճախում հսկողների ուղեկցությամբ: Բացի այդ, հսկողները դասավանդման ընթացքում գտնվում են դպրոցի շենքում և սպասում են երեխաներին: Նշված պրակտիկայի վերաբերյալ դպրոցի ղեկավարությանը տեղում հանձնարարական տրվեց, քանի որ այն խախտում է երեխայի լավագույն շահերը:

Ժողովրդական պաշտպանի գրասենյակը գիշերօթիկում դիտարկում չի կարողացել իրականացնել նաև այս տարվա ապրիլի 15-ին: Նշվածի կապակցությամբ, «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» կազմակերպության դիմումի հիման վրա, ՄԱԿ-ի երեխաների իրավունքների հանձնաժողովը մայիսի 7-ին հրապարակեց ժամանակավոր միջոցառում, որով պետությանը հանձնարարել է անհապաղ ապահովել համապատասխան լիազորություններ ունեցող դիտարկում իրականացնող մարմնի կողմից, Նինոծմինդայի գիշերօթիկում երեխայի իրավական վիճակի ստուգումը:

Ժողովրդական պաշտպանի գրասենյակին կրկնակի խոչընդոտելու փաստը հստակ ցույց է տալիս, որ պետությունը չի կատարել ՄԱԿ-ի երեխաների իրավունքների հանձնաժողովի կողմից ստանձնած իր պարտավորությունը և խախտում է երեխայի իրավունքները պաշտպանելու տեսանկյունից իր վրա դրված պարտավորությունները: Միևնույն ժամանակ, անտեսում է պետության ​​խնամքի տակ գտնվող 56 անչափահասների լավագույն շահերը, քանի որ չի կարող փաստացի վերահսկողություն իրականացնել իր կողմից արտոնագրված հաստատության նկատմամբ:

Կարևոր է նշել, որ ժողովրդական պաշտպանի կողմից հարցը հանրայնացնելուց հետո, պետական ​​սոցիալական աշխատողին թույլ է տվել այցելել հաստատություն (գրեթե մեկ տարի անց), չնայած նշվածը չի կարելի համարել ՄԱԿ-ի երեխաների իրավունքների հանձնաժողովի ժամանակավոր միջոցառման կատարում և չի ապահովում երեխայի իրավունքների պաշտպանությունը, քանի որ գործակալությունը Վրաստանի սահմանադրությամբ և օրենսդրությամբ, իրենից չի ներկայացնում, երկրում երեխաների իրավունքների պաշտպանության դիտարկում իրականացնող մարմին:

Ժողովրդական պաշտպանի գրասենյակը բազմիցս դիմել է, այդ թվում հանձնաժողովի ժամանակավոր միջոցառումների հրապարակումից հետո, Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությանը և ՀԻԻԱ պետական հոգատարության և թրաֆիքինգի զոհերի, տուժածների օգնության ​​գործակալությանը, սակայն նրանք ժամանակին և արդյունավետ հաղորդակցություն չունեն ժողովրդական պաշտպանի գրասենյակի հետ և մինչ այժմ ոչ մի արդյունավետ միջոց չի ձեռնարկվել գիշերօթիկի շահառուների իրավունքներն ու շահերը պաշտպանելու ուղղությամբ: Գործակալությունը միայն մայիսի 17-ին գիշերօթիկի ղեկավարին կոչ արեց ժողովրդական պաշտպանի գրասենյակին հնարավորություն տալ անարգել իրականացնել իր գործունեությունը, ինչը չի կարող համարվել անհապաղ և արդյունավետ պատասխան:

Հատկանշական է, որ 2017 թվականից ի վեր, ՀԻԻԱ բժշկական և դեղագործական գործունեության կարգավորման գործակալությունը գիշերօթիկի դաստիարակչական գործունեության արտոնագրային պայմանները գնահատել է երկու անգամ: Հաստատությունը չի կարողացել որևէ ստուգման ընթացքում ներկայացնել հաշվետվություն, արտոնագրման պայմաններին համապատասխանելու մասին: Երկու ստուգումների ժամանակ հայտնաբերվել են հաստատության կողմից արտոնագրման կանոնների խախտումներ: Խախտումները ներառում էին շահառուների պաշտպանությունը վարակիչ հիվանդություններից, սննդի չափաբաժնի մշակման և հանգստի հարցերը, բացի այդ սենյակներում շահառուների թիվը գերազանցում էր շեմի քանակը:

Հաշվի առնելով այս տագնապալի իրավիճակը, ժողովրդական պաշտպանը դիմում է ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հանձնաժողովին, և տեղեկություններ տրամադրում գիշերօթիկ դպրոցում ապրող երեխաների իրավական վիճակի և ժողովրդական պաշտպանի գրասենյակի կողմից տարիների ընթացքում նշված խախտումների մասին: Բացի այդ, հաղորդակցության ընթացքում, ժողովրդական պաշտպանը կգնահատի, երեխայի իրավունքների հանձնաժողովի ժամանակավոր միջոցառումների իրականացման շրջանակներում, պետական ​​մարմինների միջև համագործակցության աստիճանը և նրանց կողմից ձեռնարկված միջոցառումների անարդյունավետությունն ու ուշացումը:

Բացի այդ, ժողովրդական պաշտպանի գրասենյակում սկսվել է վարույթ, ժողովրդական պաշտպանի օրինական պահանջը չկատարելու պատճառով, ինչը Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով, իրենից ներկայացնում է վարչական կարգով պատժվող գործողություն:

Վրաստանի ժողովրդական պաշտպանը մեկ անգամ ևս կոչ է անում բոլոր համապատասխան պետական ​​գերատեսչություններին, անհապաղ կատարել երեխայի իրավունքների հանձնաժողովի ժամանակավոր միջոցառումները և ապահովել, գիշերօթիկում անկախ դիտորդական մարմնի կողմից իր լիազորությունների իրականացումը: Միևնույն ժամանակ, համապատասխան պատասխանատու գերատեսչությունների կողմից, գիշերօթիկում գոյություն ունեցող շարունակվող խախտումներին հետևեն համաչափ արձագանք, ներառյալ վերանայվի հաստատության դաստիարակչական գործունեության արտոնագրումը դադարեցնելու հարցը:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)