Նորություններ

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Մառնեուլիի իրադարձությունների կապակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ուշադիր հետեւում է Մառնեուլիում ընթացող իրադարձություններին: Աշխատակազմի աշխատակիցները մեկնում են դեպքի վայր՝ իրավիճակը մանրամասն ուսումնասիրելու համար ։

Ըստ մեր մոտ առկա նախնական տեղեկությունների, ֆիզիկական բռնության են ենթարկվել մի քանի անձինք, այդ թվում՝ Մոնիտորինգի կազմակերպության ներկայացուցիչ Գեորգի Մումլաձեն և լրատվամիջոցների ներկայացուցիչներ (հեռուստաընկերություն «Մթավարի», Հանրային հեռարձակող):

Ներքին գործերի նախարարության հետ նախնական հաղորդակցության համաձայն՝ հետաքննություն է սկսվել լրագրողական գործունեությունը խոչընդոտելու և բռնություն գործադրելու մեղադրանքներով:

Հուսով ենք, որ հետաքննությունը շուտափույթ կիրականացվի, և արագորեն կբացահայտվեն պատասխանատուները: Սա կլինի կարևոր նախապայման հասարակական կարգի ապահովման և խաղաղ ընտրությունների համար:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)