Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը «Վիվամեդ» կլինիկայում կալանավորի մահվան կապակցությամբ
Լրատվամիջոցներով տարածվել է տեղեկություն, «Վիվա Մեդ» կլինիկայում, բանտարկյալներից մեկի մահվան մասին։ Մեծ հետաքրքրությունից ելնելով տեղեկացնում ենք, որ Ժողովրդական պաշտպանի գրասենյակն արդեն դիմել է համապատասխան պատասխանատու մարմիններին՝ տեղեկատվություն ստանալու համար և արձագանքում է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում։
Նաև, ինչպես հայտնի է գրասենյակին, բանտարկյալի ընտանիքի անդամները նշում են, որ քրեակատարողական ծառայությունն իրենց ուշ է տրամադրել բանտարկյալին կլինիկայում տեղավորվելու մասին լուրը։ Ժողովրդական պաշտպանի գրասենյակը նույնպես կուսումնասիրի այս հարցը։
Բացի այդ, տեղեկացնում ենք հանրությանը, որ նախկինում Ժողովրդական պաշտպանը պարբերաբար ուսումնասիրել է բանտարկյալների և նրանց ընտանիքների անդամների դիմումները և դիմողներին տեղեկացրել արձագանքների և ձեռք բերված արդյունքների մասին։