Նորություններ

Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը կանանց սպանության (ֆեմիցիդի) վերաբերյալ

Վրաստանի Ժողովրդական պաշտպանը խորը ցավ է հայտնում մայիս ամսին Վրաստանում չորս կնոջ սպանության կապակցությամբ։ Բռնության այս սարսափելի գործողությունները ոչ միայն խլում են մեզանից մեր երեխաներին, մայրերին և քույրերին, այլև խաթարում են անվտանգության, հարգանքի և իրավահավասարության արժեքները, որոնք մենք ձգտում ենք պաշտպանել:

Վրաստանի Ժողովրդական պաշտպանը միանշանակ դատապարտում է բռնությունը։ Ֆեմիցիդը գենդերային բռնության ամենալուրջ ձևն է և մարդու կյանքի իրավունքի խախտում։ Յուրաքանչյուր միջադեպ վառ հիշեցնում է այն համատարած մարտահրավերների մասին, որոնց բախվում են կանայք ամեն օր:

Նմանատիպ ողբերգությունների կրկնությունը կանխելու համար մենք պետք է ուժեղացնենք մեր ջանքերը՝ ամրապնդելով իրավական դաշտը, գործող օրենքների հետևողական կիրարկումով և բռնությունից փրկվածներին աջակցության ծառայություններ մատուցելով:

Ֆեմիցիդների մոնիտորինգի արդյունքում պարզ է դառնում, որ հասարակության մեջ կանանց դերի վերաբերյալ խտրական տեսակետները դեռևս շարունակում են մնալ ֆեմիցիդների հիմնական պատճառը։ Ի պատասխան՝ գենդերային հավասարությունը խթանելու համար անհրաժեշտ է, որ պետությունը իրականացնի համալիր և համապարփակ միջոցառումներ, որոնք ներառում են կրթություն, տնտեսական հզորացում և պայքար վնասակար կարծրատիպերի դեմ։ Տղամարդիկ և տղաները նույնպես պետք է ներգրավվեն որպես դաշնակիցներ այս ջանքերում՝ գիտակցելով իրենց դերը հարգանքի և իրավահավասարության մշակույթը խթանելու գործում:

Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակը մշտապես վերահսկում է գենդերային բռնության դեպքերը, սերտորեն համագործակցում է համապատասխան կառույցների հետ և կշարունակի գենդերային իրավահավասարությունը խթանող և կանանց իրավունքները պաշտպանող քաղաքականությունը:

Երկրում առկա այլ մարտահրավերների հետ մեկտեղ չպետք է անտեսվեն կանանց կյանքի, առողջության և անվտանգության իրավունքները, հետևաբար մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը համակարգված, հետևողական միջոցառումներ և խիստ քաղաքականություն իրականացնել ընտանեկան բռնություն գործադրող կանանց և անձանց նկատմամբ:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)