Նորություններ

Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը Էլենե Խոշտարիայի կալանավորման և ենթադրյալ վատ վերաբերմունքի վերաբերյալ

Ժողովրդական պաշտպանը արձագանքում է Էլենե Խոշտարիայի ձերբակալության և ոստիկանական բաժանմունքում, ինչպես նաև ժամանակավոր պահման վայրում նրա նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքի մասին հրապարակված տեղեկատվությանը և նշում, որ իրավապահների կողմից լիարժեք զննության ժամանակ չպետք է պահանջվի անձից միաժամանակ մերկացնել մարմնի տարբեր մասերը.

Նաև Վրաստանի Ներքին Գործերի նախարարության ժամանակավոր պահման վայրերի ներքին կանոնակարգի 5-րդ հոդվածը սահմանում է, որ անձնական խուզարկության ժամանակ անթույլատրելի է ամբողջությամբ մերկանալ խուզարկվող անձին։ Հատկապես ուշագրավ է կանանց նկատմամբ այս վերաբերմունքը։

Նշենք նաեւ, որ մարտի 29-ին քննչական մեկուսարանում Էլենե Խոշտարիան հրաժարվել է հանդիպել գրասենյակի ներկայացուցչի հետ։ Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչը կապվել է Էլենե Խոշտարիայի հետ նաև կալանավայրից ազատվելուց հետո, և նա կրկին հրաժարվել է գրասենյակի հետ համագործակցությունից։

Ժողովրդական պաշտպանի գրասենյակն իր նախաձեռնությամբ կուսումնասիրի դեպքը և հետագա արձագանքի համար կապ կհաստատի համապատասխան բոլոր գերատեսչությունների հետ։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)