Նորություններ

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Բոլնիսիի և Մառնեուլիի համայնքապետարաններում հայտարարված կարանտինային ռեժիմի վերաբերյալ

Բոլնիսի և Մառնեուլի մունիցիպալիտետներում կորոնավիրուսի տարածմանը ի պատասխան հայտարարված հատուկ կարանտինային ռեժիմին, ժողովրդական պաշտպանի գրասենյակը և Քվեմո Քարթլիի գրասենյակը մոբիլիզացված են՝ այս համայնքներում գտնվող անձանց 24 ժամյա խորհրդատվության և իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար, այդ թվում ադրբեջաներեն և հայերեն լեզուներով:

Նախ և առաջ հարկ է նշել, որ Մառնեուլի և Բոլնիսի մունիցիպալիտետներում կարանտինային ռեժիմ հայտարարած է արտակարգ դրության ժամկետով և ի նկատի ունի մունիցիպալիտետներում ելքն ու մուտքն արգելել այն անձանց համար, ովքեր գրանցված են չեն այդ մունիցիպալիտետների տարածքում և իրականում չեն բնակվում այնտեղ: Արգելվում է նաև տվյալ տարածքում տեղաշարժն, բացի բժշկական ծառայություններ ստանալու և սնունդ ձեռք բերելու նպատակով:

Ժողովրդական պաշտպանի գրասենյակը մշտական կապի մեջ է տեղական իշխանության, պետական ծառայությունների ներկայացուցիչների, մարզերում գործող հիմնարկությունների և բնակչության հետ՝ ըստ վերջին տեղեկությունների իրավիճակը խաղաղ է Բոլնիսում և Մառնեուլում, սակայն ադրբեջաներեն լեզվով տեղեկատվության պակասի պատճառով, բնակչությունը չունի մանրամասն տեղեկություններ, սահմանված օրենքի, հիվանդության կանխարգելման կամ նրանց կողմից ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ:

ժողովրդական պաշտպանի գրասենյակը հեռախոսազանգեր է ստանում՝ և բնակչությունը հետաքրքված է այսպիսի հարցերով, ինչպիսիք են սոցիալական ծրագրերի օգտագործման կարգը (սոցիալական աշխատողի այցը. Սոցիալական գործակալի այցը ընտանեական իրավիճակը գնահատելու համար: Առողջության պաշտպանման ծրագրով օգտվելու ուղղությամբ գործող իրավիճակը կան սահմանափակումները տուբերկուլյուզի, С-հեպատիտի, դիալեզի, մետադոնի ծրագրերով օգտվելու հետ կապված սահմանափակումները, ինչպես կծրագրվի երեխաների պատվաստումները և այլն), արդյոք կարող են տեղաշարժվել քաղաքների տարածքում, դուրս գալ խանութներ և այլն:

Կարևոր է, այդպիսի բժշկական ծրագրերից օգտվելը, ինչպիսիք են դիալեզը, մեթադոնը, տուբերկյուլոզը, C-հեպատիտը և այլ ծրագրերը: Խոչենդոտներ չպետք է լինեն: Հետևաբար, կարևոր է ապահովել այդ ծրագրից օգտվողներին անվտանգ տեղաշարժը և նրանց ապահովել անհրաժեշ դեղորայքով:

Բնակչությանը ճիշտ և հստակ փոխանցած տեղեկատվությունը կարևորագույն նշանակություն ունի, հանդարտություն պահպանելու և հետևաբար ճիշտ ժամանակին հղելու համար: Հետևաբար այս փուլում հատկապես կարևոր է բնակչության իրազեկումը իրենց հասկանալի լեզվով: Ներառյալ իրավազեկության բարձրացման նպատակով այնպիսի հաղորդակցություների օգտագործումը ինչպիսիք են՝ տեղեկատվական նյութերի հեռավոր բաշխումը: Այս գործընթացում շատ կարևոր է բոլոր համապատասխան գերատեսչությունների ներգրավումը և հանրային տեղեկատվության տրամադրումը այն լեզվով, որը հասանելի կլինի հասարակությանը:

Կրկին՝ ևս մեկ անգամ կոչ եմ անում յուրաքանչյուր անձի լինել կարանտինի իրավիճակում, թե ոչ պահպանել վարակի կանխարգելման և վերահսկման ժամանակավոր հանձնարարությունները: Մառնեուլում և Բոլնիսում գտնվող անձիք չփորցեք ինքնակամ հեռանալ քաղաքներից: Մի վտանգեք ինքներդ ձեզ, ձեր ընտանիքներին և շրջակա անձանց: Խրախուսեք առողջապահության և իրավապահ գերատեսչության մարմիններին իրենգ պարտականություններն արդյունավետ կատարելու համար:

Բացի այդ կոչ եմ անում բնակչությանը զերծ մնալ խտրական և կեղծ հայտարարություներից: Վիրուսը մարդկանց չի առանձնացնում էթնիկ պատկանելիությամբ կամ այլ միջոցներով: Լրագրողներին և պետական պաշտոնյաներիին կոչ եմ անում մեծ ուշադրություն դարձնել հավասարության սկզբունքներին:

Հաստատ համոզված եմ, որ պարզապես միասին լինելով և միմիյանց նկատմամբ հոգալով կհաղթահարենք այս ծայրահեղ դժվար մարտահրավերն:

Ինչպես նաև հիշեցնում եմ, որ օգնության անհրաժեշտության դեպքում ցանկացած հարցում, 24 ժամյա ռեժիմով կարող եք զանգահարել Վրաստանի ժողովրդական պաշտպանի թեժ գիծ 1481 համարին, Ադրբեջաներեն լեզվով խորհրդատվության համար զանգահարեք մեր աշխատակցին՝ Մուրադ Գուսեյնովին հեռ. 591 70 10 37, իսկ Հայերեն լեզվով խորհրդատվության համար զանգահարեք Անդրանիկ Բաղդասարյանին հեռ. 595 80 78 44։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)