Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը Բիճվինթայի նախկին պետական ամառանոցը Ռուսաստանին փոխանցելու վերաբերյալ
Վրդովեցուցիչ փաստ է, այսօր՝ 2023 թվականի դեկտեմբերի 27-ին, լուսադեմին, օկուպացված Աբխազիայի այսպես կոչված խորհրդարանի կողմից Բիճվինթայի նախկին պետական ամառանոցի մասին համաձայնագրի վավերացումը, ըստ որի ամառանոցը հանձնվել է Ռուսաստանի Դաշնությանը։
Աբխազիայի դե ֆակտո խորհրդարանի հիշյալ որոշումը Վրաստանի պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է և հակասում է Վրաստանի Սահմանադրությանը։ Վրաստանի իրավասությունը տարածվում է Աբխազիայի վրա՝ որպես Վրաստանի տարածք։ Համապատասխանաբար, Աբխազիայի Ինքնավար Հանրապետությունում պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի տնօրինումը պետք է իրականացվի միայն Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես սահմանված է «Պետական գույքի մասին» Վրաստանի օրենքում։
Վրաստանի պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված վերոնշյալ գործը հանդիսանում է բազմաթիվ և լայնածավալ ազգային օրենսդրության, այդ թվում՝ Վրաստանի Սահմանադրության դեմ կիրառվող պրակտիկայի ևս մեկ ակնհայտ դրսևորում, որոնք կիրառվում են Վրաստանի օկուպացված տարածքներում և որոնց համար Պատասխանատու է Ռուսաստանի Դաշնությունը:
Վրացական տարածքների օկուպացիայի, անընդհատ օրակարգում գտնվող սողացող օկուպացիայի հետ կապված մարտահրավերների, մարդու իրավունքների դեմ ուղղված պրակտիկայի ֆոնին հատկապես տագնապալի է Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի պետական սեփականությունը յուրացնելու հերթական փորձը։