Ժողովրդական պաշտպանը արձագանքել է Պիրվելի հեռուստատեսության օպերատորի մահվան փաստին
Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան իր վիշտն է հայտնում Լեքսո Լաշքարավայի մահվան կապակցությամբ և ցավակցում է մահացածի ընտանիքին:
Ժողովրդական պաշտպանը Պիրվելի հեռուստատեսության օպերատորի մահվան պատճառով, բարձրացնում է քաղաքական գործիչների և իրավապահ մարմինների պատասխանատվության հարցը: «Այս բռնի խմբերը տարիներ շարունակ, հատկապես վերջերս, բացահայտ սպառնում էին բռնություն գործադրել, այդ թվում` բազմաթիվ հասարակական հավաքների վայրերում: Նրանք կողմնակիցներին բացահայտ կոչ էին անում բռնություն գործադրել տարբեր մարդկանց նկատմամբ: Հետևաբար, պետությունն ուներ բոլոր նախադրյալները և ամբողջական տեղեկատվությունը, որ այդ բռնի խմբերը լավ կազմակերպված են: Այնուամենայնիվ, կանխարգելիչ միջոցներ չեն ձեռնարկվել:
Իհարկե, մենք բոլորս ցանկանում ենք ժամանակին տեսնել փորձաքննության արդյունքները, բայց այն, ինչ մենք տեսանք, անմարդկային վերաբերմունք էր և անհարգալից վերաբերմունք մահացածի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ: Կարելի էր այս ամենն ավելի մարդկայնորեն իրականացնել:
«Ես իրականում չգիտեմ Լեքսոյի մահվան պատճառը և չեմ կարող որևէ նախնական եզրակացություն անել, բայց ինձ համար այդ մարդը սպանված է այս հանրահավաքի կազմակերպիչների և համակարգի կողմից, քանի որ նա այդ օրը զոհ դարձավ, հրաշքով փրկվեց և հետո մահացավ», - այս մասին ժողովրդական պաշտպանը հայտարարել է խորհրդարանի առջև կայացած հանրահավաքում: