Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Համայն Վրաստանի մահմեդական վարչության մուֆթիի հետ
2023 թվականի հուլիսի 16-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Բաթումիում գտնվող Համայն Վրաստանի մահմեդական վարչության մուֆթի Ադամ Շանթաձեի հետ։
Ժողովրդական պաշտպանը ծանոթացավ վարչության գործունեությանը, հետաքրքրվեց մուսուլմանական համայնքի իրավական կարգավիճակի հետ կապված մարտահրավերներով և կարիքներով։
Մուֆթիի հետ հանդիպմանը Լևան Իոսելիանին ընդգծել է Ժողովրդական պաշտպանի գրասենյակի և մահմեդական բաժնի երկարամյա համագործակցությունը և նշել, որ կրոնական ուղղությունների համար հավասար միջավայրի ստեղծումը Ժողովրդական պաշտպանի առաջնահերթությունն է։